«Ես ուզում եմ ևս մեկ անգամ արձանագրել պաշտոնապես, որ Հայաստանը պատրաստ է, ուզում է և Հայաստանը պատրաստ է նույն պայմաններով, ինչ Իրանի Իսլամական Հանրապետությունն է անցում տալիս Ադրբեջանին, ճշգրիտ նույն պայմաններով այդ նույն անցումն ապահովել»,- հայտարարել էր Փաշինյանը 2024 թվականի սեպտեմբերի 18-ին։
Այսօր՝ 2025 թվականի հուլիսի 10-ին, ՀՀ փոխարտգործնախարարը հայտարարում է. «Սկզբունքների պահպանման դեպքում Հայաստանը դեմ չէ Սյունիքի ճանապարհի արտապատվիրակմանը»։
Հիմա՝ մի քանի հարց:
Իրանը ե՞րբ է արտապատվիրակել իր տարածքի վերահսկողությունը որևէ երրորդ կողմի։ Մաքսային հսկողություն է սահմանել, ադրբեջանական կողմն էլ խելոք ենթարկվում է դրան։
Արդյոք, եթե խոսում ենք ապաշրջափակումից, ուրեմն ՀՀ-ն Ադրբեջանի տարածքից օգտվելու է երրորդ կողմին արտապատվիրակած մաքսային ստուգումներով, թե՞ Ադրբեջանը ոչ մի երրորդ կողմի ներկայություն թույլ չի տալու։
Միջանցք տալը պոզով պոչո՞վ է լինում, թե՞ խնդիրն այն էր՝ քո երկրի տարածքը կոնկրետ ո՞ր երրորդ կողմին վերահսկման կհանձնես: Կա՛մ տալիս ես միջանցք, կա՛մ չես տալիս։
Մի անհարմար հարց էլ. «կարմիր գիծ» հռչակված դրույթը քանի՞ անգամ կարող է փոփոխվել՝ դեղին ու կանաչ դառնալու համար:
Տաթևիկ Հայրապետյան